Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.07.2012 17:45

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

ՀՀ ոստիկանությունը 2012 թ. 1-ին կիսամյակում հետևողականորեն իրականացրել է կազմակերպաիրավակաև աշխատանքներ՝ իրականացվող բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս ամենի հետ մեկտեղ, ոստիկանությունը շարունակել է կատարել օրենսդրությամբ իր վրա ղրված խնդիրները, ինչի արդյունքում հանրապետությունում լիովին վերահսկվել Է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն։
2012 թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել Է 10,7%-ով կամ 905 դեպքով (2011 թ. 6 ամսում՝ 8465, 2012 թ. 6 ամսում՝ 7560)։
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար, նվազել Է նաեւ հանցավորության գործակիցը։ Հաշվետու ժամանակահատվածում 100.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել Է 232 (2011 թ. 6 ամսում՝ 260)։ Հանցավորության մակարդակը բարձր Է միայն Երեւանում (347), առավել ցածր՝ Արագածոտնում (132), Գեղարքունիքում (140), Սյունիքում (147) եւ Արմավիրում (151)։
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, վերջինիս կազմում նվազել է քրեական հետախուզության գծով գրանցված (5716-4555), ծանր (2655-1079) եւ առանձնապես ծանր (149-104) հանցագործությունների թվաքանակը։
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում նվազում Է արձանագրվել սպանության փորձերի (20-17), առողջությանը ծանր վնաս պատճառելու (92-82) դեպքերով։ Արձանագրված սպանության դեպքերի թիվը մնացել Է անփոփոխ (28-28)։ Միևնույն ժամանակ այս ոլորտում աճ Է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (629-690), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով (42-58), այդ թվում՝ բռնաբարության եւ բռնաբարության փորձերով (5-12)։
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններում նվազում Է արձանագրվել գողության (2606-1966), այդ թվում՝ բնակարանային գողության (525-357), յուրացման կամ վատնման (102-86), ավազակության (73-33), կողոպուտի (105-95) եւ տրանսպորտային միջոցներ փախցնելու (34-21) դեպքերով։ Միեւնույն ժամանակ, այս ոլորտում աճ Է արձանագրվել միայն խարդախություններով (322-375)։
Չնայած, որ նվազել են զենքի, ռազմամթերքի պատրաստման եւ ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերը (289-ից 256), սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 564 միավոր հրազեն (2011 թ. 6 ամսում՝ 469) եւ 109158 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ;
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց, հանրապետությունում 2,2%-ով նվազել Է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (2011 թ. 6 ամսում՝ 5446, 2012 թ. 6 ամսում՝ 5323)։
Քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակում կանանց մասնաբաժինը կազմել Է 11,6%, իսկ ընդհանուր առմամբ, հանցագործություն կատարած կանանց թիվը նվազել Է 1,1 %-ով (625-618)։
Հանցագործություն կատարած անձանցից 81-ը եղել են օտարերկրացիներ (2011 թ. 6 ամսում՝ 107), ընդ որում, 38-ը՝ ԻԻՀ, 18-ը՝ Ռուսաստանի, 10-ը՝ Վրաստանի, 1-ը՝ Թուրքիայի, 1– ը՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, եւ այլն։
Հաշվետու ժամանակահատվածում 60 հանցագործության դեպքերով հիմնականում տուժող են հանդիսացել Իրանի՝ 28, Ռուսաստանի՝ 13, ԱՄՆ-ի՝ 11, Վրաստանի՝ 4 եւ այլ երկրների քաղաքացիներ։
Միաժամանակ դրական կարելի է համարել այն, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 68-ով կամ 26,7%-ով (2011 թ. 6 ամսում՝ 255, 2012 թ. 6 ամսում՝ 187), իսկ քրեական պատասխանատվության կանչված անչափահասների թիվը՝ 33-ով կամ 15,2%-ով (2011 թ. 6 ամսում 217, 2012 թ. 6 ամսում 184)։
Հաշվետու ժամանակահատվածում 284-ով կամ 44,9%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (2011 թ. 6 ամսում՝ 633, 2012 թ. 6 ամսում՝ 349), ընդ որում, դրանց թիվը նվազել է չափահասների (2011 թ. 6 ամսում՝ 519, 2012 թ. 6 ամսում 306), անչափահասների (2011 թ. 6 ամսում՝ 68, 2012 թ. 6 ամսում՝ 21) և խառը խմբերում (2011 թ. 6 ամսում՝ 46, 2012 թ. 6 ամսում՝ 22)։
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, հիմնական ուղղություններով արձանագրվել է ցուցանիշների բարելավում։ Այսպես, ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունաավետությունն աճել է 2,4%-ով (85,0%-ից 87,4%), քրեական հետախուզության գծով՝ 0,8%-ով (82,6%-ից 83,4%)։
Բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարելավվել է գրեթե բոլոր հիմնական հանցատեսակներով՝ սպանության փորձերով (90,0%-ից 94,1%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (93,6%-ից 94,3%), բռնաբարության եւ բռնաբարության փորձի (80,0%-ից 91,7%), ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման (88,9%-ից 95,9%), այդ թվում մահվան ելքով (94,0%-ից 95,9%), խուլիգանության (97,4%-ից 100%), այդ թվում զենքի գործադրմամբ (90,0%-ից 100%), պետական գույքի գողության (80,0%-ից 81,9%), խարդախության (92,3%-ից 100%), անձնական գույքի գողության (73,0%-ից 73,8%), ավազակության (68,1%-ից 78,8%), կողոպուտի (53,3%-ից 63,2%) եւ տրանսպորտային միջոց փախցնելու (67,6%-ից 71,4%) դեպքերով։
Միեւնույև ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը Նվազել է սպանության (82,1%-ից 67,9%), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (84,8%-ից 81,7%), բնակարանային գողության և կեղծ թղթադրամների ապօրինի շրջանառության (10,9%-ից 2,5%) դեպքերով։
2012 թ. 6 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերվել է 571 դեպք (2011 թ. 6 ամսում՝ 868), որոնցից 112-ը հայտնաբերվել է ԿՀԴՊԳՎ-ի կողմից։
Հանրապետության իրավապահ մարմինների կողմից առգրավվել է շուրջ 3 կգ մարիխուանա, 2 կգ 442 գրամ ափիոն, 4,6 գրամ հերոին, 90,8 գրամ հաշիշ եւ այլն։
2012 թ. առաջին կիսամյակի ընացքում հետեւողակաևորեն շարունակվել է պայքարը մի այնպիսի երեւույթի դեմ, ինչպիսին է շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրումը (թրաֆիքինգ). հայտնաբերվել է 15 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11-ի դիմաց։
Որոշակիորեն բարելավվել է փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը։ 2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է 941 հետախուզվող (2011 թ. 6 ամսում՝ 916-ը)։ Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող ևս 92 հանցագործներ։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության զորքերը, արտաքին ծառայության ստորաբաժանումները եւ, ընդհանրապես, համակարգի ողջ անձնակազմը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները, ձեռնարկել են միջոցներ օպերատիվ իրավիճակի կայունությունն ապահովելու, հանրապետությունում կարգուկանոնը պահպանելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, արտաքին ծառայության ստորաբաժանումներում ընդգրկված աշխատակիցների ուժերով 2012 թ. 6 ամիսների ընթացքում պատշաճ հասարակական կարգ է ապահովվել 1257 զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ։
Հասարակական անվտանգության ապահովման կարեւոր խնդիր են լուծում նաեւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումները, որոնք պայմանագրային կարգով իրականացրել են 3689 օբյեկտների պահպանություն։
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայությունը զգալի կազմակերպչական եւ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ է իրականացրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների ևախականխման ուղղությամբ։
2012 թ. հունվարի 16-ից Երեւան քաղաքի 20 խաչմերուկներում շահագործվել են տեսանկարահանման եւ 30 փողոցներում՝ արագաչափ սարքեր, որոնց միջոցով հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտելու համար 122.000 որոշումներով նշանակվել է վարչական տույժ։
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում արձանագրվել է 1066 ճանապարհատրանսպորտային դեպք (2011 թ. 6 ամսում՝ 904), որոնց հետեւանքով զոհվել է 118 (2011 թ. 6 ամսում՝ 117) եւ մարմնական վնասվածքներ ստացել 1556 (2011 թ. 6 ամսում՝ 1316) մարդ։ ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի աճի պայմաններում աճել են նաեւ հետիոտնի վրաերթի դեպքերը (2011 թ. 6 ամսում՝ 307, 2012 թ. 6 ամսում՝ 329)։
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից իրականացվել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ՝ համակարգը բարեփոխելու, ոստիկանության մարմինների աշխատանքների իրավական դաշտը կատարելագործելու, հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական եւ այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։
Ամփոփելով 2012 թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները՝ ոստիկանության ղեկավարությունն հավաստիացնում է, որ ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների ղեկավարները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը պահպանելու, անձնակազմի շրջանում օրինականությունն ու կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։