Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2013 12:45
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2013/2014 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի) 2013/2014 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 15 տեղ:
Ուսման տեւողությունը 2,5 տարի է, ուսման կիսամյակային վարձավճարը` 250 000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ամբողջ դասընթացը եւ ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ:
1. Հեռակա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվելու համար կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում (պետական նմուշի դիպլոմ) ունեցող անձինք:
2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում լրացնում է ինքնակենսագրություն եւ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի անունով դիմում` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը`
- անձնագիր (բնօրինակ եւ պատճեն),
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման պետական նմուշի դիպլոմի եւ դրա հավելվածի բնօրինակները եւ պատճենները (oտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն uտացածների համար` փաuտաթուղթ նրանց կրթության համարժեքության մաuին),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:
3. Ակադեմիայի մագիuտրատուրայի ընդունելության կազմակերպման եւ անցկացման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
4. Մագիuտրատուրայի ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով, մրցույթն անցկացվում է` հաշվի առնելով հետեւյալ չափանիշների առաջնահերթությունը.
1) բակալավրիատում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.
2) մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.
3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատանքների, թեզիuների եւ զեկուցումների առկայությունը.
4) ոչ մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ս/թ սեպտեմբերի 17-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը, ամեն օր` ժամը 10.00-ից մինչեւ 15.00-ն, բացի տոնական եւ կիրակի օրերից: Ընդունելության համար անցկացվող հարցազրույցը տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ս/թ հոկտեմբերի 11-ին` ժամը 10.00-ին: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:
Տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով` 77-80-33, 77-81-66:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր