Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


15.01.2013 17:23

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2012 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2012 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2012 թվականը լինելով Ազգային Ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով հագեցված ժամանակաշրջան՝ միևնույն ժամանակ առանձնակիացել է հանրապետության ներքաղաքական կայունությամբ, որը թույլ է տվել ոստիկանությանը լիարժեք կենտրոնանալու օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրների իրագործման վրա, և արդյունքում՝ ոստիկանության կողմից լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգ ու կանոն:
Հատկանշական է, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխումների շրջանակներում ձեռնարկված միջոցառումները միտված են եղել նպաստելու ոստիկանի ձևավորվող կերպարի՝ վերջինիս կողմից աշխատանքի կազմակերպման նկատմամբ նոր մոտեցումների, ինչպես նաև բնակչության համընդհանուր վստահությունն ու հարգանքը վայելող ոստիկանության կատարելագործմանը:
2012 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 4,8%-ով կամ 796 դեպքով (2011 թ.` 16572, 2012 թ.` 15776), որը հիմնականում պայմանավորված է եղել սպանության և սպանության փորձի, գողության, ավազակության, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների զգալի նվազումով:
Միևնույն ժամանակ, աճ է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, մարդկանց թրաֆիքինգի, խարդախության, բնակարանային գողության, կողոպուտի, տրանսպորտային միջոց փախցնելու և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերով:
Թեև հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի չնչին նվազում (448-ից 423), այնուամենայնիվ, ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 930 միավոր հրազեն (920):
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց, հանրապետությունում 1,4%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11892-11719)։ 
Որպես դրական միտում պետք է նշել այն, որ հաշվետու ժամանակահատվածում 950-ով կամ 58,7%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (1619-669), ընդ որում, դրանց թիվը 84-ով կամ 68,8%-ով նվազել է անչափահասների (122-38), 843-ով կամ 59,3%-ով չափահասների (1421-578) և 23 դեպքով կամ 30,3%-ով «խառը» խմբերում (76-53): Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 158-ով (572-ից 414):
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքներին, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում աճել է վերջինիս բացահայտման արդյունավետությունը: Այսպես, ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 0,4%-ով (85,4%-ից 85,8%):
Ըստ առանձին հանցատեսակների, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարելավվել է սպանության փորձերով (82,8%-ից 88,0%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (94,0%-ից 94,3%), այդ թվում ծանր (82,9%-ից 84,1%), ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (90,7%-ից 95,2%), այդ թվում մահվան ելքով (91,3%-ից 95,1%), խուլիգանության (96,3%-ից 98,4%), այդ թվում զենքի գործադրմամբ (84,1%-ից 93,9%), պետական գույքի խարդախության (97,1%-ից 100%), յուրացման կամ վատնման (98,7%-ից 100%), անձնական գույքի ավազակության (67,9%-ից 71,4%), կողոպուտի (47,7%-ից 60,3%) և բնակարանային գողության (47,7%-ից 49,7%) դեպքերով:
Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է սպանություններով (71,7%-ից 62,0%), պետական գույքի գողության (83,2%-ից 73,5%), անձնական գույքի գողության (69,2%-ից 64,8%), խարդախության (97,7%-ից 96,8%) և տրանսպորտային միջոց փախցնելու (84,9%-ից 82,0%) դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 46 դեպքով կամ 60,5%-ով (76-122):
Հաշվետու ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 342 դեպքով կամ 30,8%-ով (1112-770)։ 
ՀՀ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված կոռուպցիոն բնույթի 553 հանցագործության դեպքերից 242-ը կամ 43,8%-ը, ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Ոստիկանության մարմինների կողմից քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող  հանցագործներից հայտնաբերվել են 1902-ը (2011 թ.՝ 1844-ը):
Հաշվետու տարում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական, օպերատիվ-փնտրողական վարչությունները, ինչպես նաեւ Ինտերպոլի ԱԿԲ-ն նկատելի ներդրում են ունեցել 2012 թ. ընթացքում հանցագործությունների բացահայտման, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներում:
ՀՀ ոստիկանության նախաքննության ապարատը, գործելով զգալի ծանրաբեռնվածությամբ, կարողացել է որակյալ աշխատանք տանել նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պահպանման եւ օրիկանության ամրապնդման ուղղությամբ: 
Հաշվետու տարում հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ոլորտում ընդգրկված ծառայությունները և ոստիկանության զորքերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները, օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկել միջոցներ օպերատիվ իրավիճակի կայունությունն ապահովելու, հանրապետությունում կարգ ու կանոնը պահպանելու ուղղությամբ: 2012 թ. ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել ԱԺ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև զանգվածային միջոցառումների ընթացքում: 
 Այս ոլորտում կարևորվում է համայնքային ոստիկանության կայացման գործընթացը. Երևան քաղաքում արդեն գործում են 11 հենակետեր, իսկ 2013 թ. նոյեմբերից համայնքային ոստիկանությունը կներդրվի նաև մարզերում:
Պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումները, 2012 թ. ընթացքում պայմանագրային հիմունքներով իրականացրել են 3802 օբյեկտների պահպանություն (3746), որոնցից 390-ը քաղաքացիներին պատկանող բնակարաններ են: Հաշվետու ժամանակահատվածում պահպանվող բնակարաններից գողության դեպքեր չեն արձանագրվել:
Ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ, այդ թվում՝ նոր արագաչափ (50) և տեսանկարահանող սարքերի շահագործմամբ (35 խաչմերուկ), այնուամենայնիվ բարձրացել է վթարայնության մակարդակը. 2012 թ. ընթացքում արձանագրվել է 2602 ճանապարհատրանսպորտային պատահար (2319), որի հետևանքով զոհվել է 311 (327) և մարմնական վնասվածքներ ստացել 3739 (3354) մարդ:
Անդրադառնալով Անձնագրային և վիզաների վարչության ծառայությանը, պետք է նշել, որ  վերջինիս ծառայողական գործունեությունը շարունակել է միտված լինել համակարգի բարեփոխումների իրականացմանը, առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, գործունեության ձևերի և մեթոդների կատարելագործմանը, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: 2012 թվականի հունիսի 1-ից շահագործման է հանձնվել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ակտիվորեն ներգրավված է եղել ընտրական գործընթացում` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պարտավորությունների շրջանակներում պատշաճ կերպով կազմակերպել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի ընտրությունների գործընթացները: 
Հաշվետու տարում հետևողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գործընթացը` ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 1129 ծառայողներ, որոնցից 73-ը ազատվել են ոստիկանությունից, պաշտոնն իջեցվել է 10 ծառայողների և այլն:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 42 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել են 16 ծառայողներ: 
ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունները հաշվետու տարում ձեռնարկել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ համակարգը արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, ոստիկանության մարմինների գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, պետական միջոցների կառավարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, կադրերի հետ տարվող աշխատանքները և ուսուցման գործընթացը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության, ինչպես նաև առողջական վիճակը բարելավելու, ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման, հասարակայնության հետ կապն ամրապնդելու, ոստիկանության ստորաբաժանումների գործունեությունը հանրությանը ներկայացնելու, կատարված աշխատանքները օպերատիվորեն, օբյեկտիվ, բաց և թափանցիկ լուսաբանելու, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։ 
Ամփոփելով 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքները, ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ակնկալում է, որ ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների ղեկավարները պետք է շարունակեն հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: 
     
ՀՀ ոստիկանություն