Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.08.2013 17:21

ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Արարատի ՁՊՎ-ում արձանագրված թերությունների և խախտումների քննարկման վերաբերյալ

                 

                        N 2621/1347                                                              15.07.2013 թ.
                                                                                                                     
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ
պարոն՝ Վ. Գասպարյանին
 
Հարգելի պարոն Գասպարյան,
 
Դիտորդական խումբը սույն թվականի հուլիսի 4-ին, այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Արարատի ՁՊՎ, արձանագրել էր մի շարք թերություններ և խախտումներ։
 
Արձանագրած թերությունները.
 
1. Զուգարանում առկա էր տհաճ օդ և ընդհանուր ախտահանման կարիք էր զգացվում։
2. Խցերում առկա սպիտակեղենը գտնվում էին կեղտոտ վիճակում։ 
3. Խցերը գտնվում էին կեղտոտ, փոշոտ վիճակում։
4. ճաշասենյակում առկա ափսեները գտնվում էին փոշոտ վիճակում։
 
Արձանագրած խախտումը.
 
Գարեգին Մերուժանի Գրիգորյանը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին 15.04.2013 թ., ժամը 01.30-ին։ Ձերբակալվել էր նույն օրը՝ ժամը 01.45-ին և միաժամանակ ընդունվել էր ՁՊՎ։ Գ. Գրիգորյանը ազատ է արձակվել ՁՊՎ-ից 16.04.2013 թ., ժամը 18.20-ին` Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ս. Հ. Մալխասյանի որոշման համաձայն։ Նշված դեպքի կապակցությամբ ուշագրավն այն է, որ անձի անձնական գործում առկա էր խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին երկու որոշում։ Մեկը կնիքված և ստորագրված էր սույն թվականի ապրիլի 16-ով, իսկ մյուսը՝ սույն թվականի ապրիլի 15-ով, առանց կնիքման և ստորագրման։ 
Դիտորդական խմբի համար անհասկանալի է այն փաստը, որ նշված անձի վերաբերյալ առանց կնիքման և ստորագրման որոշումը իեչպես է հայտնվել անձի անձնական գործում, այն էլ նախորդ օրով գրված։ /կից ներկայացնում ենք փաստը հաստատող լուսանկարներ-1,2/
Ցանկանում   ենք   Ձեր   ուշադրությունը   հրավիրել   այն   հանգամանքի   վրա,   որ գրանցամատյաններում    գրառումները     կատարվում     են     ջնջումներով,     մասնավորապես փոփոխության են ենթարկվում ժամերը։
Այսպիսով, խնդրում ենք ուսումնասիրել վերը նշվածները և համապատասխան միջոցներ ձեռնարկել ներկայացվածի վերաբերյալ։
 
Հարգանքներով ՝
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված
անձանց պահելու վայրերում վերահսկողություն
իրականացնող հասարակական դիտորդական
խմբի նախագահ՝  Հ. Սահակյան
 
 
 
                      N 2/2-1-2308                                                               13.08.2013

 
Ձեր 15.07.2013թ. թիվ 2621/1347 գր.
 
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված 
անձանց պահելու վայրերում հասարակական 
դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Սահակյանին
 
Հարգելի տիկին Սահակյան
Հայտնվում է, որ դիտորդների խմբի կողմից ս/թ հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր կատարած այցելության ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումները քննարկվել են ՀՀ ոստիկանության շտաբում և Արարատի մարզային վարչությունում։
Գրության մեջ նշված խախտման վերաբերյալ հայտնվում  է, որ 15.04.2013 թ., ժամը 01.30-ին, Գ.Գրիգորյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ձերբակալվել և նույն օրը, ժամը 01.45–ին, ընդունվել է ՁՊՎ։ Գ.Գրիգորյանն ազատ է արձակվել 16.04.2013 թ. ժամը 18.20-ին` Արարատի մարզի ավագ դատախազ Ս. Մալխասյանի որոշման համաձայն։ Ինչ վերաբերվում է Գ. Գրիգորյանի անձնական գործում խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու մասին առկա երկու որոշումներին, ապա պարզվել է, որ դատախազության կողմից սկզբում տպագրվել է որոշում սխալ ամսաթվով (15.04.2013թ.)` չստորագրված և չկնիքված օրինակը, այնուհետև տպագրվել է որոշում 16.04.2013 թ.` կնիքված և ստորագրված, ու քննիչը սխալմամբ երկու որոշումները փոխանցել է ՁՊՎ ոստիկանին, որն էլ անուշադրության հետևանքով նշված որոշումները դրել է Գ.Գրիգորյանի համար կազմված անձնական գործում։
Սննդի տաքացման սենյակում գտնվող փոշոտ ափսեների առկայության վերաբերյալ հայտնվում է, որ ՁՊՎ-ում եղել են պլաստմասսե ափսեներ և այլ պարագաներ, որոնց առկայությունը ՀՀ կառավարության 05.06.2008 թ. թիվ 574-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի 26-րղ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ թույլատրելի է, իսկ դիտորդների խմբի պահանջով պահեստից ՁՊՎ բերված ալյումինե ափսեները, բնականաբար, եղել են փոշոտ վիճակում։
Ձեր կողմից արձանագրված թերությունների կապակցությամբ հայտնվում է, որ 30.07.2013 թ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցությունում տրվել են համապատասխան հանձնարարականներ դրանք վերացնելու ուղղությամբ:
 
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, 
ոստիկանության գեներալ-մայոր  
Վ. Եղիազարյան