Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


12.02.2013 16:10

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` 12.02.2013 թ. դրությամբ  քննարկվել և քննարկման փուլում է գտնվում  22 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 15 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, 4 դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են տարածքային դատախազություններ քննարկման:
Մասնավորապես.
Ըստ «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Րաֆֆու փողոցի թիվ 33 շենքի մոտ խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները: 
Ս. Բարխուդարյանը հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն հրաժարվել է ներկայանալ և հաղորդում տալ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվում են նյութեր: 
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ըստ «ժառանգություն» կուսակցության շտաբի իրավաբան Հայարփի Նարեյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Արարատի մարզի Վանաշեն գյուղում գյուղապետ Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին: 
Հայարփի Նարեյանը նույն օրը կրկին ահազանգել է   և հայտնել, որ ցանկանում են Վանաշեն գյուղում պաստառ փակցնեն, սակայն գյուղապետը գումար է պահանջում:
31.01.2013 թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:
Ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
***
31.01.2013 թ. ժամը 16.10-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է ահազանգել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն համայնքների տեղամասի պատասխանատու Սեդա Մելիքյանը և հայտնել, որ Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2 և 70/3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտել են իրենց քարոզարշավը և թույլ չեն տվել հիշյալ շենքերի բնակիչներին բաժանել նախընտրական բուկլետները:
Ահազանգը 31.01.2013 թ. ժամը 16:30-ին փոխանցվել է ոստիկանության էրեբունու բաժին:
Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
***
2013 թ. հունվարի 31-ին www.lragir.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես, նշվել է. «Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:
Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:
 
***
 
31.01.2013 թ. ժամը 23:30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Ամալյա Խաչատրյանը և հայտնել, որ Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Մեկնած օպերատիվ  խմբի կողմից պարզվել է, որ նույն օրը, ժամը 23:20-ի սահմաններում, անհայտ անձը Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի բակում անհայտ տիպի հրազենից 2 անգամ կրակել է ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով /պետական, քաղաքական կամ հասարական գործչի սպանության փորձ/:
ԱԱԾ կողմից ձերբակալվել են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: 10.02.2013 թ. որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: 
 
***
 04.02.2013 թ. ժամը 13:30-ին ՀՀ ոստիկանության հերթապահ մաս է զանգահարել ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի  քարոզարշավի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանը և հայտնել, որ պոկել են վերջինիս նախընտրական քարոզարշավի բոլոր պաստառները, որոնք փակցված են եղել Էջմիածնի եկեղեցու պատերին /ցանկապատին/:
Ահազանգը 04.02.2013 թ. ժամը 13:45-ին փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
***
05.02.2013 թ. Երևան քաղաքի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ համացանցի www.iditord.org էլեկտրոնային կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղադրել են տեղեկատվություն այն մասին, որ Գոռ Թամազյանի “Մեկ ազգ” կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նկատմամբ, Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին “Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն” վերտառությամբ պաստառներ փակցնելով: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարվում է հետաքննություն:
 
***
Ըստ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից 2013 թ. փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում արված  հայտարարության՝ ՀՀ վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում և տեղեկություններ հավաքում, այցելել են նաև Աջափնյակում բնակվող իր մոր տուն և տվյալներ հավաքել, թե տան անդամներից ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձևաթղթերում հարց կա նաև, թե արդյոք ընտրողը ձայնը տալու է ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Արման Մելիքյանը հայտնել է նաև, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
 
***
02.02.2013 թ. համացանցում զետեղված «Ճնշումներ կամ հարկադրանք» հոդվածում խոսք էր գնում, որ քաղաքացի Հեղինե Սիմոնյանը ահազանգել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ և հայտնել, որ գազի տեսուչը իրենից պահանջել է անձնագրային տվյալները՝ նշելով, որ իրենց կընդգրկեն Սերժ Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, ինչի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան գազը՝ պատճառաբանելով պարտքի առկայությունը:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
 
***
 
Ըստ համացանցում 05.02.2013 թ. հրապարակված «Քարոզչությանը խոչընդոտում են» հոդվածի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի վրա (www.raffi4president.am) փետրվարի 5-ին իրականացվել է հակերային հարձակում: Եթե առաջին անգամ` փետրվարի 21-ին իրագործված հարձակման աղբյուրը հնարավոր չի եղել պարզելու, ապա այս անգամ մասնագետները պարզել են, որ հարձակումը տեղի է ունեցել ֆիննական պրոքսի-սերվերների միջոցով Հայաստանից: 
Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
      
***
 
Ըստ համացանցում 02.02.2013 թ. տեղադրված «Ճնշումներ կամ հարկադրանք» հոդվածի` Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրենը պարտադրել է բոլոր ուսուցիչներին՝ հավաքել անձնագրերը եւ միեւնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ է իջեցրել, որ ով որքան կարող է՝ ցուցակով անձնագրեր հավաքի եւ բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ: 
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:
       
***
 
Փետրվարի 8-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ Գրիգորի Ս.-ն և Կարեն Հ.-ն թքել են Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու զբոսայգու պարսպին հարակից էլեկտրասյուներին փակցված` ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի քարոզչական պաստառների վրա, որը նկատել են նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները և նրանց բերման ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:    
 
***
Փետրվարի 8-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի նախկին սան, Էջմիածին քաղաքի բնակիչ Սերոբ Ա.-ն պատռել է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու անվան փողոցում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու զբոսայգու պարսպին հարակից էլեկտրասյուներին փակցված` ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի թվով 1 քարոզչական պաստառ, որը նկատել են նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները և նրան բերման ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
***
 
Փետրվարի 9-ին, ժամը 12:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված, անչափահաս Արթուր Ա.-ն պատռել է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու պարսպին հարակից էլեկտրասյուներին փակցված` ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի թվով 1 քարոզչական պաստառ, որը նկատել են նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները և նրան բերման ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
***
 
Փետրվարի 9-ին, ժամը 11:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն է զանգահարել Արմեն Զ.-ն և հայտնել, որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 184 հասցեում գտնվող` ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի պաստառները անհայտ անձի կողմից պատռվել և գողացվել են:
Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
***
Ըստ փետրվարի 10-ին համացանցում տեղադրված «Կաշառք և արտոնություններ» հոդվածի՝ Աջափնյակ համայնքում ՀՀԿ-ականները անձնագրային տվյալները տրամադրելու դիմաց առաջարկում են 20 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք: 
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:
 
***
Ըստ փետրվարի 9-ին համացանցում զետեղված «Ճնշումներ կամ հարկադրանք» վերնագրով հոդվածի՝ Գյումրիի «Գալա» լրահավաք հեռախոսահամարին են զանգահարում քաղաքացիներ, մշակույթի կենտրոնների, նախակրթարանների, երաժշտական, սպորտ դպրոցների   մանկավարժներ և բողոքում, որ իրենց ստիպում են ներկա գտնվել ՀՀԿ թեկնածուի հետ հանդիպմանը` սպառնալով, որ ներկայություն չապահովելու դեպքում ստիպված կլինեն աշխատանքից հեռանալու դիմում գրել: 
Հոդվածը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
 
 ՀՀ ոստիկանություն