Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


25.02.2013 18:30

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ Նախագահի ընտրությունների հետ կապված ահազանգերով ոստիկանությունում ստացված գրությունների վերաբերյալ

2013 թ. փետրվարի 22-ին ստացվել է ՀՀ ոստիկանության  պետին ուղղված` ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որտեղ հայտնվում է, որ  2013 թ. փետրվարի 18-ին  ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմ են ստացվել ահազանգեր:
Գրության մեջ նշված 2-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հաղորդումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ 3-րդ կետում նշված հաղորդումը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով ընթացքը որոշելու համար: 
Գրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ կետերում նշված հանգամանքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում արդեն իսկ նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր:
Ստորև ներկայացվում է նյութերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
- 1-ին կետ` 18.02.2013թ. ժամը 15:15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդվել է, որ իրենց է ահազանգել Ավագ Մեժլումյանը և հայտնել, որ թիվ 37/15 ընտրատարածքի դիմաց Սիսիանի քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում: Ահազանգի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում ահազանգը չի հիմնավորվել և նյութերը եզրակացությամբ թողնվել են անհետևանք: ՀՀ ոստիկանության շտաբի կողմից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը տրվել է ցուցում` 1-ին կետում նշված հանգամանքների վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով որոշելու համար: 23.02.2013թ. որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ
- 5-րդ կետ` 15.02.2013թ. «Ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում հրապարակված «Փողերը միայն վստահելիներին, ՀՀԿ-ն փող է բաժանում» վերտառությամբ հոդվածը որում նշվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հաղորդում են բաժանվող ընտրակաշառքի մասին, իսկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10 000-ական դրամ Սարգսյանին ընտրելու համար ու նման բազմաթիվ լուրեր:
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:
- 6-րդ կետ` 21.02.2013թ. ժամը 12:45-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդվել է, որ iditord.org ինտերնետային կայքում զետեղված է հաղորդագրություն այն մասին, որ 08/13 ընտրատեղամասում Բաբաջանյան 18 շենք 13 բնակարանի բնակիչներ Աննա և Ժաննա Հովակիմյանների փոխարեն քվեարկել են:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
- 9-րդ կետ`  18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ 095-96-92-79 հեռախոսահամարից զանգահարել է Արտակ Համբարձումյանը և հայտնել, որ թիվ 17/05 ընտրատեղամասում իր և դիտորդ Նարինե Իսմաելի նկատմամբ բռնություն է կիրառվել ու կատարվել է լցոնում քվեատուփի մեջ: 
22.02.2013 թ. նախապատրաստված նյութերը քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
- 10-րդ կետ` 18.02.2013թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդվել է, որ դիտորդ Նարեկ Բաբայանը զանգահարել է և հայտնել, որ Արտաշատ քաղաքի թիվ 17/02 ընտրատեղամասում  չհրկիզվող պահարանից դուրս առկա են մի քանի հարյուր հատ քվեաթերթիկներ: 
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում գրության 2-րդ, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում` 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հանգամանքների հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Հայտնվում է նաև, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ ստացված հաղորդումը /3-րդ կետ/ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին, որտեղ նախապատրաստվել են նյութեր և 23.02.2013թ. Տավուշի մարզի դատախազության միջոցով` քննչական ենթակայության կարգով ուղարկվել  է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
 
Նույն օրը  ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանից ՀՀ ոստիկանության  պետին ուղղված մեկ այլ  գրությամբ ստացված ահազանգերը  քննարկվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 
 
Ստորև ներկայացվում է նյութերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
1.Ալեքսանդր Զաքեյանի և Գոհար Գևորգյանի ահազանգի վերաբերյալ 
Ալեքսանդր Զաքեյանը և Գոհար Գևորգյանը հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները ընդգրկված չեն եղել ընտրացուցակներում:
Տեղեկատվությունը հերքվել է:
Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն` Ալեքսանդր Հրաչյայի Զաքեյանը /ծնված 27.04.1979թ./ և վերջինիս մայրը` Գոհար Հայկազի Գևորգյանը /ծնված 08.01.1959թ./ 26.07.2012թ-ին հանվել են Երևան քաղաքի Արհեստավորների 1 փողոց տուն 47 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջիններիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:
 
2. Արևիկ Պետրոսյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում հաշվառված են իրեն անծանոթ այլ անձինք:
Ա.Պետրոսյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Հանրապետության փողոց տուն 38 հասցեում հաշվառված Սևագ Գարաբետի Դավիդյանին:
Տեղեկատվությունը հաստատվել է:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեխնիկական վրիպման պատճառով Երևան քաղաքի Հանրապետության 38 շենքի բն. 209 հասցեում հաշվառելու փոխարեն, Սևագ Գարաբետի Դավիդյանը /ծնված 13.09.1975թ./ հաշվառվել է Հանրապետության փողոց տուն 38 հասցեում: Անճշտությունը շտկվել է 21.02.2013թ-ին:
 
3. Մարիամ Չիլինգարյանի ահազանգի վերաբերյալ
Երևան քաղաքի Տերյան 62 բն. 22 հասցեի բնակիչ Մարիամ Չիլինգարյանը հայտնել, որ իր հարևանը` Տերյան 62 բն. 23 հասցեում հաշվառված Հրաչյա Աղամանուկյանը մահացել է 1997թ-ին, սակայն վերջինիս տվյալները ընդգրկված են ընտրացուցակում:
Տեղեկատվությունը հերքվել է:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ հարևանների հայտարարության` Հրաչյա Ժորժի Աղամանուկյանը /ծնված 29.06.1941թ./ գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ահազանգ ներկայացրած Տերյան 62 շենքի 22 բնակարանի բնակիչն ընդհանրապես հրաժարվել է ահազանգի կապակցությամբ որևէ տեղեկատվություն տրամադրելուց: 
 
4. Վարդան Բադալյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ իր ընտանիքի անդամների տվյալները ընտրացուցակում առկա չեն, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում: 
Տեղեկատվությունը հերքվել է:
Ներկայացված հեռախոսահամարով կապ է հաստատվել Վարդան Գրիգորի Բադալյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ զանգահարել է ոչ թե ընտրացուցակում իր տվյալների բացակայության, այլ անհատական տվյալների որոնման կապակցությամբ պարզաբանում ստանալու համար: Վարդան Գրիգորի Բադալյանը /ծնված 21.12.1984թ./ հաշվառված է Երևան քաղաքի Գյուլբենկյան փ. 43 շենքի 146 բն. հասցեում և վերջինիս տվյալներն առկա են 5/32 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Նշված հասցեում բացի Վ.Բադալյանից այլ անձ հաշվառված չէ: 
 
5. Արտյոմ Բադալյանի /այլ ոչ թե` Խադալյանի/ ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ իրենց անունները ընտրացուցակում չեն ընդգրկվել, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում: 
Տեղեկատվությունը հերքվել է:
Ստուգմամբ պարզվել է, որ Արտյոմ Ռոբերտի Բադալյանը /ծնված 03.04.1994թ./ ընտանիքի անդամների հետ միասին, իրենց դիմումների հիման վրա հանվել են Կապան քաղաքի Հ.Ավետիսյան 12 բն. 30 հասցեի ընտրողների հիմնական ցուցակից և ընդգրկվել Երևան քաղաքի Միքայելյան փողոց 21 հասցեի ընտրողների լրացուցիչ ցուցակում /8/25 ընտրական տեղամաս/:
 
6. Հարություն Աբրահամյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները առկա չեն եղել ընտրացուցակում: 
Տեղեկատվությունը հերքվել է:
Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն` Հարություն Սաշայի Աբրահամյանը /ծնված 11.11.1963 թ./ 13.04.2012թ. հանվել է Երևան քաղաքի Շիրակի փողոց, 6/2 բն. 6 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջինիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:
 
7. Արմենուհի Անտոնյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ իր ընտանիքի անդամների տվյալները ընտրացուցակում առկա չեն, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում: 
Տեղեկատվությունը հաստատվել է:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մարկվարտի փողոցի տուն 92/7 հասցեն նախկինում սպասարկվել է Շենգավիթի, Չարբախի և Մալաթիայի անձնագրային ծառայությունների կողմից և հիշյալ հասցեի հաշվառումներն էլ համապատասխանաբար իրականացվել են նշված անձնագրային ծառայությունների կողմից: Մարկվարտի փողոցի տուն 92/7 հասցեում հաշվառված բոլոր քաղաքացիների տվյալները ընտրացուցակներում ընդգրկելու համար նույն հասցեն պետք է ընդգրկվեր և Չարբախի և Մալաթիայի անձնագրային ծառայությունների հասցեների նկարագրում, ինչը տեխնիկական վրիպման հետևանքով չի կատարվել: Արդյունքում` Մարկվարտի փողոցի տուն 92/7 հասցեում հաշվառված Ռոբերտ Իվանի Չիլինգարյանի /ծնված 20.05.1948թ/, Լուսինե Ռոբերտի Չիլինգարյանի /ծնված 02.09.1976թ/ և Աստղիկ Արտավազդի Սայադյանի /ծնված 27.06.1954թ./ անհատական տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ռեգիստրում:
 
 
8. Ռոզա Հովսեփյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ իր ընտանիքի անդամների տվյալները ընտրացուցակում առկա չեն, չնայած նրան, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում: 
Տեղեկատվությունը հերքվել է:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա Շահումյան 16 փողոց տուն 11/1 հասցեի բնակիչ Ռոզա Արամի Հովսեփյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ նշված հասցեն նախկինում ընդգրկված է եղել 7/24 ընտրական տեղամասում, և պարզելով, որ իր ընտանիքի անդամների անունները բացակայում են 7/24 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից, կարծել է` իրենց տվյալները ընդհանրապես ընդգրկված չեն ընտրողների ռեգիստրում: Անձնագրային ծառայությունից պարզելով, որ Շահումյան 16 փողոց տուն 11/1 հասցեն ընդգրկված է 7/25 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, այցելել են նշված տեղամաս և ընտանիքի բոլոր անդամներով իրացրել իրենց ընտրական իրավունքը:
 
9. Շուշանիկ Ավետիսյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները առկա չեն եղել ընտրացուցակում: 
Տեղեկատվությունը հերքվել է:
Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն Շուշանիկ Նոդարիի Ավետիսյանը /ծնված 13.02.1976 թ./ 15.06.2010 թ. հանվել է Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս, 8 բն. 13 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջինիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:
 
10. Գոհար Ղազարյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ 17.01.2013 թ. բնակչության պետական ռեգիստում հաշվառվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել լիազոր մարմնին, սակայն իր տվյալները ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:
Տեղեկատվությունը հերքվել է:
Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն` Գոհար Ահարոնի Ղազարյանը /ծնված 01.06.1964թ./ 16.01.2013 թ.-ից հաշվառված է Երևան քաղաքի Նալբանդյան 25Ա բն. 3 հասցեում: Վերջինիս անհատական տվյալները ընդգրկված են եղել 10/24 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
 
 
 
11. Լյովա Հարությունյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ իր տան հասցեում հաշվառված են իրեն անծանոթ այլ անձինք:
Տեղեկատվությունը հերքվել է:
Լյովա Վահանի Հարությունյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոց տուն 11 հասցեի սեփականատեր է հանդիսանում վերջինիս եղբայրը` Դանիել Վահանի Ասլանյանը, իսկ նշված հասցեում հաշվառված անձինք իր ազգականներն են և նախկին կինը` Սուսաննա Մոսկովի Կարապետյանը: Լ.Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն անծանոթ որևէ անձ նշված հասցեում հաշվառված չէ:
 
 
12. Հովհաննես Թամազյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ ընտրացուցակներից չեն հանվել հաշվառում չունեցող անձանց տվյալները:
Տեղեկատվությունը հերքվել է:
Հ. Թամազյանի հետ կայացած հեռախոսազրույցից պարզվել է, որ խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Արտաշիսյան փողոց 55/13 բն. 31 հասցեում հաշվառված Աննա Սուրենի Մկրտչյանին /ծնված 08.04.1988 թ./: Վերջինս հայտնել է, որ Ա.Մկրտչյանին հաշվառումից հանելու խնդրանքով գրավոր դիմել է Շենգավիթի անձնագրային ծառայություն: 
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 08.02.2013 թ. Շենգավիթի անձնագրային ծառայություն է դիմել Արտաշիսյան փողոց 55/13 բն. 31 հասցեի համասեփականատեր Հ. Թամազյանը` նույն հասցեում հաշվառված Աննա Մկրտչյանին հաշվառումից հանելու խնդրանքով: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման պահանջներով, նույն օրը Շենգավիթի անձնագրային ծառայությունը գրավոր հարցում է կատարել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում` նշված հասցեի նկատմամբ Ա.Մկրտչյանի կողմից սեփականության կամ օգտագործման իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, որի պատասխանը մինչ օրս չի ստացվել: Հետևաբար` Աննա Մկրտչյանի տվյալները իրավաչափորեն ընդգրկված են եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում:
 
13. Դոնարա Դավթյանի ահազանգի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները առկա չեն եղել ընտրացուցակում: 
Տեղեկատվությունը հերքվել է:
Բնակչության պետական ռեգիստի տվյալների համաձայն` Դոնարա Միլիտոնի Դավթյանը /ծնված 01.04.1934թ./ 14.02.2012թ-ին հանվել է Երևան քաղաքի Աբովյան 62  բն. 11 հասցեի հաշվառումից` բնակարանի սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Հետևաբար` վերջինիս անհատական տվյալները իրավաչափորեն ընդգրկված չեն եղել ընտրողների ռեգիստրում:
 
14. Գայանե Սահակյանի ահազանգերի վերաբերյալ
Քաղաքացին հայտնել է, որ ընտրացուցակում ընդգրկված են եղել նաև մահացած մոր անհատական տվյալները: 
Ոստիկանության ծառայողների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի 1 բն. 212 հասցեում հաշվառված Վերա Մնացականի Խաչատրյանը /ծնված 04.04.1950 թ./, մահացել է Ռուսաստանի Դաշնությունում և վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրը վարող լիազոր մարմինը սահմանված կարգով չի ստացել:
Ընդ որում՝ հարկ է նշել, որ մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում, ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում: 
 
15. Ցողիկ Բուդոյանի /ցուցակում թիվ 14/ և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանի /ցուցակում թիվ 16/ ահազանգերի վերաբերյալ
Ահազանգերով տեղեկացվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքների հասցեների փոփոխության պատճառով ընտրացուցակներում առկա են եղել անճշտություններ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է ընտրացուցակներում առկա անճշտությունների շտկման կարգն ու ժամկետները, համաձայն որի` անճշտությունների վերաբերյալ հաղորդումները լիազոր մարմին կարող էին ներկայացվել մինչև 2013 թ. փետրվարի 11-ը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հասցեների անճշտությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել:
Դեռևս 2013թ-ի հունվարի 17-ին ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Մարտունի քաղաքի հասցեների վերաբերյալ 17.01.2013թ. www.aravot.am համացանցային կայքում «Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը, նախընտրական առաջին խախտումները» հրապարակմանը և պատշաճ հիմնավորմամբ հերքել հասցեների անճշտության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է www.polise.am կայքում: Բացի այդ` հրապարակման կապակցությամբ Մարտունու աննագրային ծառայության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանի հետ և վերջինիս խնդրել ներկայացնել հասցեների անճշտությունները հիմնավորող համապատասխան հիմքեր, ինչը, սակայն, վերջինիս կողմից չի կատարվել: