ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2018 13:01
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերից մեկի մոտ երիտասարդների խմբված ներկայությանն ու ընտրողներին ուղղորդելու փորձերին, և մեկ այլ ընտրական տեղամասում՝ ժամը 8:00-ի դրությամբ մատնահետք կարդացող սարքերի անգործությանը: Երկու դեպքերով էլ անհապաղ իրականացվել է ստուգում: Մնացած 9 հեռախոսազանգերով քաղաքացիները պարզաբանումներ են խնդրել տարբեր հարցերով, այդ թվում՝ իրենց ընտրական տեղամասերի հասցեները ճշտելու և տեղեկացնելու, նույնականացման քարտով քվեարկելու իրավունքի, քվեարկության օրը բազմաբնակարան շենքերի վերելակներում քարոզչական պաստառների առկայության, ՀՀ կացության քարտով քվեարկելու իրավունքի, հաշմանդամություն ունեցող քաղաքացու կողմից տեղամասային կենտրոն հասնելու անհնարինության և այլ հարցերի շուրջ: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ ու համապատասխան պարզաբանումներ: