ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2019 16:10
ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է հանրային խորհրդի անդամների (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 17-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Օհանյանին և նանրային խորհրդի անդամ Կարլոս Ղազարյանին:
Քննարկվեց ոստիկանության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ներառյալ 2020 թվականի բյուջեի հայտերի քննարկումները:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը և ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը ներկայացրեցին ոստիկանության 2020 թվականի բյուջետային հայտը, կառուցվածքը և դրա հիման վրա կազմված 2021-2022 թթ. միջնաժամկետ ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամները կարևորելով հանցավորության դեմ պայքարում և հասարակական կարգի պահպանության ապահովման բնագավառում ոստիկանության կարողությունների կատարելագործումը՝ առաջնային համարեցին ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության և ոստիկանության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության աստիճանական բարելավումը:
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ոստիկանության համակարգում ծրագրային ձևաչափով ֆինանսական պլանավորման համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում մի կողմից էապես բարելավել ոստիկանության կողմից իրագործվող ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը, մյուս կողմից՝ զգալիորեն մեծացնել ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հայտերի շրջանակում այլ հարցեր ևս: