ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2016 17:31
Հանդիպում լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 15-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, նրանց հանցավոր ճանապարհից հետ պահելու, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունները կանխելու ուղղությամբ 2015 թվականին կատարված աշխատանքները, Նելլի Դուրյանը բերեց թվային տվյալներ, որոնք մի շարք հանցատեսակների ուղղությամբ 2014 թվականի համեմատ նվազել են:
2014 թվականին գրանցվել էր անչափահասների մասնակցությամբ սպանության` 2, ավազակային հարձակման` 4 դեպք, 2015 դրանք 0 են:
2015 թվականին 3-րդ վարչությունը սերտ համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ, անչափահասների գործերով տեսուչները մասնակցել են տարբեր թեմաներով դասընթացների: Տարվել են աշխատանքներ դպրոցներում, կատարելագործվել է դպրոցական տեսուչների համակարգը: Ձեռքբերումներ կան նաև մուրացիկ ու տափառաշրջիկ երեխաների հետ տարվող աշխատանքներում: Վարչության աշխատակիցները 2015-ին հանդիպումներ են ունեցել լսողության խանգարումներ ունեցող երեխաների հետ, սովորել ժեստերի լեզուն: Սոցիալապես անապահով երեխաներն ուղղորդվել են համապատասխան կազմակերպություններ:
Հանդիպման վերջում Նելլի Դուրյանը պատասխանեց լրագրողների հարցերին: