ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.01.2015 11:56
Հիվանդասենյակից գողություն կատարողին հայտնաբերեցին
Հունվարի 16-ին, ժամը 04.55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գողացել են հիվանդներից մեկի բաճկոնը, որի գրպաններում եղել է անձնագիր և բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Կարեն Շ.-ն, որը ժամը 07.00-ին բերման է ենթարկվել: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հեռախոսն ու անձնագիրը:
Կատարվում է հետաքննություն: