ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.03.2019 11:55
Հետախուզվողը հայտնաբերվեց հիվանդանոցում

Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով 2017թ. հուլիսի 3-ից հետախուզվող 44-ամյա Աշոտ Վ.-ն մարտի 11-ից գտնվում է հիվադանոցում և ստանում է ստացիոնար բուժում: