ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2018 16:42
ՀԻՇԵՑՈՒՄ. ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 23-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Վահագն Ս.-ն և կամավոր հանձնել 7.62 տրամաչափի 70 փամփուշտ, 2 պայթուցիչ և 2 նռնակ:
Ըստ նրա հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ հորը:
***
Հունիսի 23-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1963 թ. ծնված Հայկ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Տիգրամ Մեծի պողոտայի թիվ 36/Դ շենքի մոտ գտնվող, հանգուցյալ զոքանչի ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 24 փամփուշտ:
***
Հունիսի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում 1970 թ. ծնված Սեդրակ Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` պահեստատուփով, և անհայտ տեսակի 4 ական ու հայտնել, որ ՌԴ-ում գտնվող եղբոր խնդրանքով գնացել է Արշալույս գյուղի վերջնամաս և հայտնաբերել հողի մեջ թաղված զենք-զինամթերքը: