ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.01.2018 14:51
ՀԻՇԵՑՈՒՄ. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 13.00-ին, 1958 թ. ծնված Սվետա Մ.-ն կամավոր հանձնել է ականանետի արկ` պայթուցիչով, ազդանշանային հրթիռ, «ՌԳԴ» ձեռքի նռնակ, «ՈՒԶՌԳՄ» նռնակի պայթուցիչ և հայտնել, որ դրանք պատկանել են 1992թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ զոհված ամուսնուն:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 11.00-ին, 1980 թ. ծնված Վիլգար Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 15.00-ին,1981 թ. ծնված Գևորգ Թ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 54» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 1 նռնակ` պայթուցիչով ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: