ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2019 17:10
ՀԻՇԵՑՈՒՄ. ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից
Մարտի 16-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 45-ամյա մի տղամարդ և ինքնակամ ներկայացրել կարճեցված փողով 16 մմ տրամաչափի հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց տան բակի օժանդակ շինության քանդման ժամանակ: Ըստ նրա՝ հրացանը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 11.30-ին, Գավառի 26-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է 3 հատ «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչներով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 15.10-ին, Վահան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» տիպի, ձեռքի հակատանկային նռնականետ, ականանետի 1 արկ, 1 հատ 200 գ տրոտիլ, 1 հատ 2 մ երկարությամբ էլեկտրական պայթուցիչ և 12,7 մմ տրամաչափի գնդացրի 32 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 16.00-ին, Թթուջուր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 80 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը: