ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2013 11:29
Հիմնարկության դրամարկղից գումար գողացողին հայտնաբերել են
Մայիսի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել  հիմնարկություններից մեկի տնօրենն ու հայտնել, որ 1980  թ.  ծնված Սամվել Գ.-ն ընկերության դրամարկղից գողացել է 200.000 դրամ: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.40-ին, Սամվել Գ.-ն հայտնաբերվել է Մարտունի քաղաքի իր վարձակալած  բնակարանում  և բերման ենթարկվել բաժին, որտեղ էլ խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































