ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2015 10:55
Հայտնաբերեցին շենքի տանիքում
Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրենի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 58/Բ շենքի տանիքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Բ.-ին:
Նրա գրպանից հայտնաբերվել է 1,3 գ չորացված, մանրացված, կանեփանման զանգված:
Տանիքի զննությամբ հայտնաբերվել է էմալապատ թաս, որի մեջ առկա է եղել 50 գ մուգ կանաչ, յուրահատուկ հոտով հեղուկ, ապակյա շիշ` 100 գ յուրահատուկ, սուր հոտով հեղուկով, անոթ` պլաստմասե դետալով և հարմարեցված ձողով, երկու պոլիէթիլենային տոպրակ 15,4 գ և 16,3գ բուսական կանեփանման զանգվածներով:
Գագիկ Բ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, կանեփի տերևներ և կանեփի տերևներից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Գագիկ Բ.-ն նաև իր բնակարանից ներկայացրել է 5 փաթեթ` 100 գ, 55 գ, 43 գ, 400 գ և 100 գ կշիռներով բուսական զանգվածներով, որոնց վերաբերյալ նույնպես հայտարարել է, որ կանեփի տերևներ են, որոնք հավաքել է «Չերքեզի ձոր» կոչվող տարածքից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: