ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.12.2017 16:46
Հերթական գրպանահատությունը
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1998 թ. ծնված Գայանե Գ.-ն և հայտնել, որ Երևանի Մոսկովյան փողոցում թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում նկատել է, որ իր պայուսակը բաց է և դրամապանակը գողացել են. մի կին մատնացուց է արել 2 հոգու, որոնցից մեկի հետևից գնում է Տերյան փողոցով, ում ձեռքին տարօրինակ պայուսակ կա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին: Նշված վայրում Գայանե Գ.-ն մատնացույց է արել Սուրեն Ա.-ին` հայտնելով, որ նա է իր մոտից գողություն կատարել:
Ժամը 16.50-ին, Գայանե Գ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 15.50-ին, նշված խաչմերուկի մոտ, հիշյալ երթուղու ավտոբուսի սրահում նկատել է, որ անհայտ անձն իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և տարբեր խանութների պլաստիկ քարտեր:
Սուրեն Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: