ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.08.2019 14:44
Հերթական գրպանահատությունը բացահայտվեց

Օգոստոսի 4-ին, ժամը 20.10-ին, ոստիկանություն է զանգահարել 29-ամյա մի կին և հայտնել, որ տասը րոպե առաջ Երևանի 2800-ամյակի զբոսայգու մոտակայքում իր պայուսակից գողացել են երկու բջջային հեռախոս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 5-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: