ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2018 11:05
Ոստիկանները քաղաքացուհուն բերման ենթարկեցին Հերացու փողոցից
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նոյեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, Հերացու փողոցի թիվ 30 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լիլիթ Հ.-ին, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: