ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2019 10:29
Հետախուզվում էր գողության և կողոպուտի փորձերի համար

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿ ծառայողների կողմից ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 18-ամյա Արա Հ.-ն, որը մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի և 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով: