ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.03.2019 10:14
Հետախուզվում էր Հորդանանի իրավապահների կողմից

Մարտի 20-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերման ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Թագավորության քաղաքացի 38-ամյա Ժուն Դ.-ն, որը 2018թ. մարտի 13-ից Հորդանանի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Հորդանանի Թագավորության քրեական օրենսգրքի 421 հոդվածի մեղադրանքով (չհիմնավորված կտրոն տրամադրելը):