ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.10.2017 11:13
Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ծեծի մեղադրանքներով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 18-ին, ժամը 12.25-ին, Երևանի Սևանի փողոցի 2-րդ փակուղու տներից մեկից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ին, որը հոկտեմբերի 7-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքներով: