ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2019 10:54
Հետախուզվում էր խարդախության և ապօրինի ձեռնարկատիրության համար

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Նոր նորքի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի 64-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի 1-ին կետի և 188 հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով: