ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.02.2019 10:51
Հետախուզվում էր քրեական օրենսգրքի երկու հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Նաիրիի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 43-ամյա Ղևոնդ Դ.-ն, որը 2014թ. օգոստոսի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: