ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2015 12:03
Հետախուզվում էր ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 12-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2010 թ. հունվարի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի /գույքի դիտավորյալ վնասում կամ ոչնչացում/ 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով: