ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2019 11:54
Հետախուզվողները ներկայացան իրավապահ մարմիններին

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 10.40-ին, Շիրակի մարզի քննչական վարչություն է ներկայացել 33-ամյա Հովհաննես Մ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 48-ամյա Արմեն Մ.-ն, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Վայոց Ձորի մարզային քննչական վարչության և ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 15.50-ին, Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն է ներկայացել 43-ամյա Արսեն Ա.-ն, որը 2019թ. օգոստոսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: