ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 14:38
Հայտնաբերվել են հետախուզվողներ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.30-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կենտրոնականի քրեական հետախույզները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել մշտական բնակության և հաշվառման վայր չունեցող 22-ամյա մի երիտասարդի, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մալաթիայի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 29-ին Գերմանիայի քաղաքացի 22-ամյա հայ երիտասարդը Ռուսաստանից ինքնակամ ներկայացել է Բագրատաշենի սահմանային անցակետ, որտեղից բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է բաժին: Նա 2018 թվականի հուլիսի 2-ից հետախուզվում էր կողոպուտի փորձ կատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նույն օրը նա ներկայացվել է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի բաժին:
Գուգարքի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 29-ին ինքնակամ բաժին է ներկայացել Դարպաս գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որը 2018 թվականի հունվարի 1-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչի հետևանքով տուժողին հասցվել է ծանր մարմնական վնասվածք):
Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և Լոռու մարզի դատախազին: