ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 12:57
Ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողին

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ապրիլի 23-ին, ժամը 19.45-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայից Քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 32-ամյա Էդգար Քոչարյանը, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ոստիկանության Կապանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: