ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2019 14:51
Ոստիկանները հայտնաբերեցին 51-ամյա հետախուզվողին

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին, ժամը 07.25-ին, Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցից բերման է ենթարկվել 51-ամյա Մարտուն Մ.-ն, որը 2017թ. օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: