ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2019 10:33
Հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Արաբկիրի բաժին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 22-ամյա Արթուր Ս.-ն, որը մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը) 3-րդ մասի 3-րդ կետի, 359 հոդվածի 1-ին մասի և 356 հոդվածի (հրամանը չկատարելը) 1-ին մասի մեղադրանքով: