ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2017 12:02
Հետախուզվողը` Գոգավանի սահմանային անցակետում

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 27-ին, ժամը 22.05-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը նոյեմբերի 22-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: