ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.11.2019 10:33
Հետախուզվողը հանգրվանեց Ստեփանավանի բաժնում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 23-ին, ժամը 19.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Ստեփանավանի բաժին է տեղափոխվել Հայաստան վերադարձած 43-ամյա Վիրաբ Մ.-ն, որը ապրիլի 18-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասի մեղադրանքով: