ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2019 10:48
Հետախուզվողը կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին

Մարտի 18-ին Մալաթիայի քննչական բաժնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել է գրություն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով 2018թ. մայիսի 19-ից հետախուզվող 53-ամյա Մարիամ Գ.-ն ներկայացել է քննչական բաժին: