ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2019 11:49
Հետախուզվողը օդանավակայանից բերման ենթարկվեց
![Հետախուզվողը օդանավակայանից բերման ենթարկվեց Հետախուզվողը օդանավակայանից բերման ենթարկվեց](/resources/police/img/news/big/1573717815,942.jpeg)
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Ս.-ին, որը 2013թ. հոկտեմբերի 16-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: