ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2019 10:17
Հետախուզվողը հայտնաբերվեց Եղեգնաձոր քաղաքում

«Նելեգալ-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 12.10-ին, Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցից հայտնաբերվել և ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Կարեն Հ.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: