ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 12:16
Հետախուզվողը Կրասնոդարից ժամանելուց հետո ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 5-ին, ժամը 01.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 39-ամյա Վանուշ Կ.-ն, որը 2018թ. ապրիլի 9-ից ոստիկանության Մալաթյայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: