ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2019 10:55
Հետախուզվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվեց
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 6-ին, ժամը 09.00-ին, Երևան քաղաքի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Դավիթ Հ.-ն, որը ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: