ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.07.2019 11:34
Հետախուզվող 35-ամյա կինը վերադարձավ Հայաստան
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 18-ին Բագրատաշեն սահմանային անցակետով ժամը 20.30-ին Հայաստան է վերադարձել 35-ամյա Նորա Ս.-ն, որը 2018թ. հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելը) մեղադրանքներով: