ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2019 11:34
Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժին
«Հետախուզում-ԱՊՀ-2019» և «Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին, ժամը 14.20-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել օգոստոսի 28-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 30-ամյա Անդրանիկ Կ.-ն։ Նա օդանավակայանից բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին: