ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2019 14:43
Հետախուզվող կինը օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների իրականցրած բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 08.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 35-ամյա Մարիա Գ.-ն, որը 2017թ. ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: