ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2016 10:41
Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով
Օգոստոսի 19-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն, որը 2005 թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 359 հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 3-րդ մասի և 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արտյոմ Ղ.-ն փոխանցվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին: