ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.01.2018 11:38
Հայկական երկու հանրապետությունների ոստիկանական կառույցները` հանցավորության դեմ միասնական պայքարում
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները, իրացնելով տացված օպերատիվ տվյալներնը, Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանի բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 12-ին՝ ժամը 18.10-ին, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի գերեզմանատանը կից դաշտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանային բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: