ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2018 10:57
ՌԴ Սերպուխով քաղաքում կեղծ փաստաթղթի օգտագործման համար հետախուզվողը՝ Աբովյան գյուղում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապրիլի 13-ին՝ ժամը 09.40-ին, Աբովյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սիմոն Մ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ Սերպուխով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասի /կեղծ փաստաթղթի օգտագործում/ մեղադրանքով:
Սիմոն Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազություն: