ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2017 10:24
Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին՝ ժամը 14.00-ին, Երևան քաղաքի Հալաբյան- Մարգարյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն, որը հունիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Անդրանիկ Ն.-ն ձերբակալված է: