ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2018 12:36
26-ամյա տղամարդը՝ ապօրինի կերպով զենք պահելու մեղադրանքով
Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԱՎՎ Էրեբունու անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Խորենացի փողոցի թիվ 162 հասցեից հայտնաբերվել և բաժին է բերման ենթարկվել 1992 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը 2017թ. հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):