ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2017 10:21
Խուլիգանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և օգոստոսի 24-ին՝ ժամը 00.45-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ տեղափոխվել 1990 թ. ծնված Մեխակ Թ.-ն, որը հունիսի 29-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: