ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2018 12:32
Յուրացնելու կամ վատնելու, խարդախության և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով հետախուզվողները ներկայացան կամավոր
Ոստիկանության Կապանի և Նոր Նորքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին՝ ժամը 20.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Ակաբի Կ.-ն, որը մայիսի 3-ից Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը):
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին՝ ժամը 14.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Վարդան Զ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խուլիգանությունը):
***
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների անցկացրած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին՝ ժամը 14.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1953 թ. ծնված Մարատ Գ.-ն, որը մայիսի 7-ից հետախուզվում էր Արթիկի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը ) և 268-րդ հոդվածի 3-րդ մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: