ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.08.2017 09:45
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 30-ին՝ ժամը 10.20-ին, Դրախտիկ գյուղին հարակից լճափնյա անտառածածկ հատվածում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, որը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք: