ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2016 10:18
ՌԴ Ալուշտա քաղաքում հայտնաբերված հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով և համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ-ի հետ՝ 2015 թ. հուլիսի 29-ին ՌԴ Ալուշտա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ օրերս ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1966 թ. ծնված Ալբերտ Մաթևոսյանը, ով 2011 թ. մայիսի 2-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-215 հոդվածի 2-րդ մասի և 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Միաժամանակ Ա. Մաթևոսյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թ. ապրիլի 29-ի որոշմամբ հետախուզվում էր նաև ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Ա. Մաթևոսյանը հանձնվել է Արաբկիրի բաժնի ծառայողներին: