ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2018 10:53
Կոմի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվող 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ապրիլի 13-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի 1992 թ. ծնված Արմեն Չ.-ին, որը 2015թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր Կոմի Հանրապետության ՆԳՆ ՔՀՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արմեն Չ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազություն: